1990 թվականին Հայաստանում լայն տարածում գտավ հոգևոր արթնությունը, որտեղ ես նույնպես իմ մասնակցությունն ունեցա: Նկատելի հոգևոր արթնության ժամանակաշրջան էր: Եվ ահա` 1995 թվականին, Անգլիայից 15 օրվա ծրագրով ժամանեցին ռադիոյի մասնագետներ, որոնք Հայաստանի եկեղեցիներում փոխանցեցին իրենց մասնագիտական փորձառությունը: Այդ սեմինարների օրերում էր, որ Տերը սրտումս վառեց այդ մեծ տեսիլքը` ունենալ ռադիոընկերություն, որը կծառայի Ավետարանի Բարի Լուրի տարածմանը Հայաստանում և Սփյուռքում:
Դեռևս 2007 թվականին ապրում էի ռադիոյի հիմնադրման ծրագրով, բայց դեռ չէի կարողանում այն կյանքի կոչելու տարբերակ գտնել: Եվ մի շատ անսպասելի օր` 2010 թվականին, Տերը կարծես բացեց միտքս. «իսկ ինչու չունենալ ռադիո-կայք», ինչն անհամեմատ ավելի հեշտ ու իրականանալի էր… Հենց այդ ժամանակ էր, որ կողքիս հավաքվեցին միևնույն տեսիլքով վառվող մարդիկ` Էմիլ Իսրայելյանը, Ալեքսանդր Մանուկյանը, Շահե Բակմազչյանը, Թամար Ալբարյանը և շատ ուրիշներ՝ մարդիկ, ովքեր խանդավառված են այս տեսիլքով: Մենք հավատում ենք, որ սա Տիրոջ կամքն է և տեսնում ենք Նրա ձեռքը մեզ վրա: Վստահ ենք, որ այս ծրագիրը մեծ օրհնություն կլինի ոչ միայն Հայաստանաբնակ հայության, այլև սփյուռքում գտնվող մեր հայ հասարակության համար:
Մեր կայքում կարող եք ունկնդրել հոգևոր երգեր` տարբեր երգիչների կատարմամբ, պատգամներ, հոգևոր աշխարհում տեղի ունեցող լուրեր, հարցազրույցներ անվանի մարդկանց հետ և այլ հետաքրքրաշարժ տեղեկություններ:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն երգիչներին, ովքեր իրենց համաձայնությունը տվեցին իրենց երգերը հեռարձակելու գործում:
Մեր ծառայությունը սահմանափակված չէ միայն ռադիո եթերով: Ունենք նաև ձայնագրման ստուդիա, որտեղ լույս են տեսնում նոր երգեր:
Կայքում տեղ են գտնելու նաև նոր ձայնագրություններ` ֆոնոգրամ տարբերակներով, որը հնարավորություն կտա անհատներին և եկեղեցիներին կայքից բեռնելու Download
ARMGOSPEL ռադիոկայանը չունի ոչ մի եկեղեցական պատկանելիութուն, սակայն պատրաստ է համագործակցելու բոլոր ավետարանական ընտանիքի եկեղեցիների հետ: Վստահ ենք, որ Տերը դեռ շատ պիտի օրհնի, և դեռ նոր նվաճումներ պիտի ունենանք այս ասպարեզում: Տեսիլք ունենք ունենալ նաև online հեռուստտեսություն:
Եթե կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան համագործակցել ARMGOSPEL ռադիոկայանի հետ, սիրով պատրաստ ենք ընդունելու Ձեր առաջարկները:
Մեր կայքում կունենանք մեր հաշվեհամարը, որի միջոցով կարող եք փոխանցել ձեր ֆինանսական օրհնությունը:
Նախապես հայտնում ենք մեր շնորհակալությունը:
Եղեք օրհնված…
Նախագծի հեղինակ`, Աբրահամ Տաշչյան



