Հարգելի՛ բարեկամներ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրով ողջունում ենք ձեզ Հայաստանում առաջին հայկական քրիստոնեական համացանցային ռադիոյի կայքէջում։ ArmGospelRadio-ն հիմնադրվել է 2009 թվականին։ Ռադիոկայանն իր մեջ ներառում է քրիստոնեական, ամբողջաավետարանական պաշտամունքային երգեր, քարոզներ, աստվածաշնչյան սերտողություններ, Ավետարանի ընթերցանություն, ռադիո բեմականացումներ և ուղիղ եթերներ: Մեր նպատակն է այս աստվածահաճո գործունեությամբ օգտակար լինել մեր հայ ազգի հոգևոր և բարոյական արժեքների աճին, Աստծո Ավետարանի Խոսքի զորությամբ: ArmGospelRadio-ն չունի եկեղեցական ոչ մի պատկանելություն, այն գործում է անկախ, բայց պատրաստ է համագործակցելու յուրաքանչյուր ուղղադավան եկեղեցու հետ: Այս աստվածահաճո գործում իրենց մեծ ներդրումներն են ունեցել կամավոր քրիստոնյաներ, ովքեր իրենց տաղանդներով և ծառայությամբ օգտակար եղան ArmGospelRadio-ի կայացման և զարգացման գործում: Ալեքսանդր Մանուկյանը, Շահե Բակմազջյանը, Մայիս Ղարիբյանը, Գրիգոր Տաշչյանը, Սուրեն Սահակյանը, Նարեկ Թութիկյանը, Թամար Ալբարյանը, Գեղանուշ Աբրահամյանը, Գրիգոր Հակոբյանը, Կարինե Փայլիկյանը, Աննա Վարդանյանը և այլոք: Armgospelradio-ն չի հետապնդում կոմերցիոն նպատակներ: Ունենք բազմաթիվ տեսիլքներ զարգացնելու մեր ռադիոն ավելի հետաքրքիր ծրագրերով, ավելացնելու ուղիղ եթերները՝ ստեղծելով ինտերակտիվ կապ ռադիոլսողների հետ: Այս ամենի մեջ նկատելի է Աստծո գերբնական միջամտությունը և օրհնությունը: Իմ աղոթքն է այս գործում, որ Աստված օրհնի և լայնացնի այս ռադիոյի ծառայության սահմանները՝ Իր անվան ու փառքի համար:
Սիրով՝ Աբրահամ Տաշչյան
ARMGOSPELRADIO-ի հիմնադիր տնօրեն
© 2018 ARMENIAN GOSPEL RADIO . All Rights Reserved | Design by HAYK&MUKUCH
© 2018 The content on this website is owned by us and our licensors. Do not copy any content (including images) without our consent.